Լուրեր

Պետք է բարձրացնել քաղաքացիների իրազեկվածության մակարդակը

«Սյունիքի դպրոցականներ» ՀԿ նախագահ Սյուզաննա Միրզոյանն էլ իր ելույթում ասաց, որ պետք է սկսել քաղաքացիների իրազեկվածության մակարդակի բարձրացումից, քանզի նրանք հիմնականում տեղեկացված չեն, թե մատուցվող ծառայություններից որոնք են վճարովի, և որոնք` անվճար:

 

«Ի՞նչ շանտաժ, Ձեզ մի հատ կարգի բերեք». տուժողը գոռաց պաշտպանի վրա

Հարցաքննության ժամանակ երբեմն թե տուժողը, թե ամբաստնյալն ու նրա պաշտպանը հունից դուրս էին գալիս: Եվ պաշտպանական կողմի միևնույն հարցը՝ վերոհիշյալ հանգամանքի վերաբերյալ, մի քանի անգամ կրկնելուց հետո տուժողն ասաց. «Դուք էլ եք ինձ ճշտել՝ երկուսով» (Նկատի ունենալով ՝ ամբաստնյալին և նրա պաշտպանին): Պաշտպանը պատասխանեց. «Շանտա՞ժ ես անում»: Իսկ տուժողը խնդրեց պաշտպանին. «Կարգի հրավիրեք Ձեզ»: Այս արտահայտության համար թե պաշտպանը, թե դատավորը սաստեցին նրան: Պաշտպանն ասաց, թե «գողական է գնում», իսկ դատավորն էլ՝ «բա կինը նման արտահայտություն կանի՞»:

Կրթական համակարգում կոռուպցիոն ռիսկերն առկա են. Արմեն Աշոտյան

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ներկա է գտնվել Ծաղկաձորում մեկնարկած «Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում բարեվարքության ամրապնդում և կոռուպցիայի դեմ պայքարը» խորագրով համաժողովին, որն իրականացվում է ՀՀ ԿԳՆ, Եվրոպական Միության և Եվրոպայի Խորհրդի համատեղ նախաձեռնությամբ: