Հետաքննիչը փաստաթղթեր է կեղծել. գործը Լոռու մարզի դատարանում է

47-ամյա Նորայր Ճաղարյանը, ով եղել է հետաքննիչ, մեղադրվում է կեղծ փաստաթղթեր կազմելու համար: Գործը քննվում է Լոռւ մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ:

Համաձայն գործի նյութերի՝ Նորայր Ճաղարյանը եղել է իշխանության ներկայացուցչի գործառույթներ մշտական իրականացնող պաշտոնատար անձ՝ հետաքննության մարմնի ներկայացուցիչ: Նա հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման գործառույթներն իրականացնելիս իր կողմից սպասարկվող վարչական տարածքում չբացահայտված հանցագործությունների գծով բացասական ցուցանիշ չունենալու անձնական դրդումներով կազմել և նյութերին կցելու եղանակով հանձնել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կեղծ դատավարական արձանագրություն, որում վերադասի անունից անձամբ կատարել է գրառումներ ու ստորագրություններ:

Ամբաստանյալի հանդեպ որպես խափանման միջոց ընտրված է ստորագրությունը՝ չհեռանալու մասին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ