Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նոյեմբերի 11-ին ստորագրել է 1065-Ա որոշումը, համաձայն որի, Համաշխարհային բանկի պատվիրակության հետ Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի շրջանակներում Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի կողմից առաջարկվող 55 մլն ԱՄՆ դոլար վարկի շուրջ Երևանում բանակցություններ վարելու նպատակով ստեղծվել է բանակցային խումբ: Խմբի կազմը հաստատվել է նույն որոշմամբ:
Բանակցային խմբի ղեկավարին՝ ՀՀ ֆինանսների փոխնախարար Ա. Գևորգյանին լիազորվել է ՀՀ կառավարության անունից քննարկել Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի վարկային համաձայնագրի նախագծով սահմանված վարկավորման դրույթներն ու պայմանները և բանակցությունների արդյունքում ստորագրել համապատասխան արձանագրություն: