Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցի տնօրենը յուրացրել է 36 մլն դրամ. գործն ուղարկվել է դատարան

Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցում առանձնապես խոշոր չափերով յուրացումների վերաբերյալ աղմկահարույց գործն արդեն դատարանում է. այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

Համաձայն մեղադրանքի՝ նախկին տնօրեն Գայանե Մարգարյանը, 2007 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2014 թվականի մայիսի 2-ը շարունակելով զբաղեցնել նույն դպրոցի իրավահաջորդ <Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն> ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը և հանդիսանալով պաշտոնատար անձ, առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու միասնական հանցավոր մտադրությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2004-2014 թթ ընթացքում պարբերաբար, առանց աշխատանքի ընդունելու մտադրության` շահադիտական նպատակով, կազմել է հաստատությունում փաստացի աշխատանքի չհաճախող, իսկ 2007 թվականի սեպտեմբերից կազմակերպության կադրերի գծով տեսուչ Արաքս Հովսեփյանին է հանձնարարել կազմել հաստատությունում փաստացի աշխատանքի չհաճախող ընդհանուր 16 անձի հետ աշխատանքային կեղծ պայմանագրեր, անձամբ հաստատել է կեղծ պայմանագրերը, հրամանագրել է հաստատությունում փաստացի աշխատանքի չհաճախող 16 անձ:

Այնուհետև Արաքս Հովսեփյանին հանձնարարել է աշխատանքի չհաճախող այդ անձանց տվյալները ներառելով կազմել աշխատաժամանակի հաշվարկի վերաբերյալ պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող կեղծ տեղեկագրեր, իր ստորագրությամբ հաստատել է Արաքս Հովսեփյանի օժանդակությամբ կազմված Փառանձեմ Մարտիրոսյանի օժանդակոթւյամբ կազմել է աշխատավարձի հաշվարկի պաշտոնեական կեղծ փաստաթղթեր, հաշվարկել և պետական բյուջեից ՊՈԱԿ փոխանցված գումարներից վերոհիշյալ անձանց անուններով ելքագրել է իրեն վստահված 36.370.595 ՀՀ դրամ գումար, որից 11.669.023 ՀՀ դրամը ելքարել և յուրացրել է կազմակերպքության գլխավոր հաշվապահ Փառաբձեմ Մարտիրոսյանի հետ նախնական համաձայնությամբ, իսկ 4.190.572 ՀՀ դրամը յուրացրել է անձամբ` այդ կերպ Փառանձեմ Մարտիրոսյանի հետ նախնական համաձայնությամբ ու օժանդակությամբ, ինչպես նաև Արաքս Հովսեփյանի օժանդակությամբ յուրացնելով իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով` 15.859.595 ՀՀ դրամ գումարը:

Գործը քննվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Հովհաննես Ավագյանի նախագահությամբ: Գործը դատարանի վարույթ է ընդունվել նոյեմբերի 12-ին, դեռևս նիստ նշանակված չէ:

Գայանե Մարգարյանը կալանավորված է, իսկ մյուս երկու ամբաստնյալների հանդեպ խափանման միջոց է ընտրված ստորագրությունը՝ չհեռանալու մասին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարը՝ hetq.am-ի

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ