Կառավարությունը 88 մլն ԱՄՆ դոլարի վարկ է վերցնում

Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2015 թվականի հոկտեմբերի 19-ին ստորագրվել է «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր-Արդյունքների վրա հիմնված փոխատվություն» վարկային համաձայնագիրը: Այս մասին կառավարության նիստին այսօր ասաց ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: Նրա խոսքերով՝ համաձայնագրով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը տրամադրել վարկ` 63.259.000 ՀՓԻ-ին համարժեք ԱՄՆ դոլարի չափով (88.5 մլն ԱՄՆ դոլար): Ծրագրի նպատակն է՝ նպաստել դպրոցների ուժեղացման վերականգնման ծրագրի իրականացմանը՝ դպրոցների սեյսմաապահով շենքերի ընդգրկվածության բարելավման գործում:

Ծրագիրը ընդգրկում է հետևյալ շրջանակները՝

ա) Դպրոցների շենքերի սեյսմակայունության բարձրացում,

բ)  Սեյսմիկ աղետի պատրաստվածության և արձագանքման կարողությունների հզորացում,

գ)  Սեյսմիկ աղետի ռիսկի կառավարման և նվազեցման համար օժանդակող քաղաքականությունների և համակարգերի բարելավում,

դ)  Ծրագրի իրագործման և իրականացման կարողությունների բարձրացում:

Վարկը մարման ժամկետը՝ 25 տարի է, որից արտոնյալը՝ 5 տարի, տոկոսադրույք՝ ֆիքսված՝ տարեկան 2%:

Կառավարությունը հաստատեց այս նախագիծը:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ