2015 թվականի նոյեմբերի 17-ին «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ ԵՄ կողմից ֆինանսավորվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում կազմակերպեց «Կոռուպցիոն ռիսկերը ծննդօգնության ոլորտում» թեմայով հակակոռուպցիոն միջոցառում Սյունիքի մարզի ՔՀԿ-ների հետ: Հակակոռուպցիոն միջոցառումը տեղի ունեցավ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա ՀԿ Սյունիք մարզային:
Ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի ռեգիոնալ համակարգող Անի Ասատրյանը: Նա նաև զեկույց ներկայացրեց «Կոռուպցիոն ռիսկերը ծննդօգնության ոլորտում» թեմայով:
Այնուհետև «Ծննդօգնության ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերի վերացման մեխանիզմները» վերնագրով իր զեկույցը ներկայացրեց ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի Սյունիքի մարզի ՔՀԿ-ների խմբի անդամ, Կապանի կանանց ռեսուրս կենտրոն ՀԿ նախագահ Քրիստինա Սաղաթելյանը:
Սյունիքի մարզպետարանի առողջապահության վարչության ղեկավար Նունե Գևորգյանը իր ելույթում նախ նշեց, որ ոգևորված է այն փաստով, որ գոյություն ունի ՔՀԿ հակակոռուպցիոն կոալիցիա և շատ կցանկանար սերտորեն համագործակցել այս կառույցի հետ, ինչն ավելի արդյունավետ կդարձնի կոռուպցիայի դեմ պայքարը: Նա հայտարարեց, որ առաջիկայում նախատեսվում է մարզպետի նախաձեռնությամբ ստեղծել առողջապահության խորհուրդ, որը պիտի ընդգրկի ներկայացուցիչներ տարբեր կազմակերպություններից և պետական մարմիններից, և մեծ հույս ունի, որ ՔՀԿ հակակոռուպցիոն կոալիցիայի Սյունիքի մարզի ՔՀԿ-ներին տեսնել այդ խորհրդի կազմում, որն, իր կարծիքով, հարթակ կհանդիսանա խնդիրները վերհանելու, բարձրաձայնելու և պատկան մարմինների հասցնելու համար, քանզի հասարակական կազմակերպությունները ավելի են կապված հասարակության հետ և, հետևաբար, առավել տեղեկացված են նրանց խնդիրներին ու բողոքներին: Նա շեշտեց, որ խորհրդի առաջնային աշխատանքը կլինի այստեղ բարձրաձայնված` ծննդօգնության ոլորտի խնդիրների լուծումը:
«Սյունիքի դպրոցականներ» ՀԿ նախագահ Սյուզաննա Միրզոյանն էլ իր ելույթում ասաց, որ պետք է սկսել քաղաքացիների իրազեկվածության մակարդակի բարձրացումից, քանզի նրանք հիմնականում տեղեկացված չեն, թե մատուցվող ծառայություններից որոնք են վճարովի, և որոնք` անվճար:
Հանրային քննարկման ընթացքում ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների կողմից արված բոլոր առաջարկությունները կամփոփվեն և կներկայացվեն ՀԵԻԱ-ին՝ ՀՀ արդարադատության նախարարություն ներկայացնելու համար:
Այլ միջոցառումներ
- Գույքի և եկամուտների հայտարարագրման ինստիտուտի թափանցիկության ապահովման գործում կարևոր դեր պետք է ունենան ՔՀԿ-ներն ու ԶԼՄ-ները
- «Հայաստանում ոչ թե առողջապահության, այլ հիվանդապահության համակարգ է»
- «Տեղեկատվության ազատությունն այն հիմնաքարն է, որ բնորոշում է հիմնապես ազատ պետությունները». Դավիթ Հարությունյան
- Կստեղծվի կոռուպցիոն ռիսկերի և ապօրինի հարստացման դեպքերի ինտերակտիվ առցանց քարտեզ
- Կոռուպցիայի դեմ պայքարը սկսվում է կրթությունից. հակակոռուպցիոն միջոցառում Կապանում
Իրադարձություններ
- Գույքի և եկամուտների հայտարարագրման ինստիտուտի թափանցիկության ապահովման գործում կարևոր դեր պետք է ունենան ՔՀԿ-ներն ու ԶԼՄ-ները
- «Հայաստանում ոչ թե առողջապահության, այլ հիվանդապահության համակարգ է»
- «Տեղեկատվության ազատությունն այն հիմնաքարն է, որ բնորոշում է հիմնապես ազատ պետությունները». Դավիթ Հարությունյան
- Կստեղծվի կոռուպցիոն ռիսկերի և ապօրինի հարստացման դեպքերի ինտերակտիվ առցանց քարտեզ