Էներգետիկայի նախարարությունը եռակի թանկ «բիզնես» կարգի տոմս է գնել

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը նոյեմբերի 6-ին պայմանագիր է կնքել «Իմպերիա Թրավել» և «Արմենիա Թրավել+Մ» ընկերությունների հետ՝ Երևան-Մոսկվա-Աշխաբադ և հակառակ ուղղություններով 1 հատ «բիզնես» և 2 հատ «էկոնոմ» կարգի ավիատոսմերի ձեռքբերման համար:

Ի դեպ, «բիզնես» կարգի ավիատոմսի համար վճարվել է 1 միլիոն 709 հազար դրամ, իսկ «էկոնոմ» կարգի համար՝ 564 հազար դրամ, այսինքն՝ եռակի անգամ քիչ:Безымянный

Վարչապետի մինչ օրս ընդունած որևէ որոշում չի վերաբերում այս նախարարության աշխատակազմից Թուրքմենստան գործուղելու մասին, նաև նախարարության պաշտոնական կայքում տեղեկատվություն չկա նման այցի մասին, հետևաբար, կարելի է ենթադրել միայն, որ դեռևս գործուղումը առջևում է:

Ի դեպ, Իրավաբան.net-ի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ «բիզնես» կարգի տոմսերով ճամփորդում են նախարարները: Եվ այդ բարձր կարգի տոմսերի համար նվազագույնը կրկնակի անգամ թանկ է վճարվում:

Եվ քանի որ այս գնումների վերաբերյալ չկան օրենսդրական կարգավորումներ, ստանդարտներ, թե որ դեպքերում և որ պաշտոնյաներին որքան գումար կարող է տրամադրվել տոմսերի ձեռքբերման համար, ապա պետական միջոցները ծախսվում են կամայականորեն և անարդյունավետ կերպով:

Լուսանկարը՝ armlur.am-ի

Աստղիկ Կարապետյան

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ