Ովքե՞ր կարող են օգտվել սոցիալական փաթեթի ծառայություններից

Սոցիալական փաթեթը, որը հիմնականում պետական մարմիններին տրվող արտոնությունների համախումբ է, ՀՀ կառավարության որոշման № 1691 որոշման 1-ին կետի համաձայն, Սոցիալական փաթեթի ծառայություններից կարող են օգտվել՝

1) հիփոթեքային վարկի ամսական վճարի մարման ծառայությունից՝ աշխատողը և նրա ամուսինը.

2) ուսման վճարից՝ աշխատողը և աշխատողի անմիջական ընտանիքի անդամը (անդամները).

3) հանգստի ապահովման ծառայությունից՝ աշխատողը և աշխատողի անմիջական ընտանիքի անդամը (անդամները):

Սոցիալական փաթեթի բովանդակությունը ներառում է՝ առողջության ապահովագրության ծառայություններ մատուցող ընկերությունների և առողջության ապահովագրության չափորոշիչները, սոցիալական փաթեթի ուսման վճարի ծառայության մեջ ներառված ուսումնական հաստատությունների ցանկը, Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հանգիստն ապահովող հաստատությունների ցանկը, որի մեջ ընդգրկվում են զբոսաշրջային օպերատորները, որոնց ցանկը հրապարակված է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության պաշտոնական ինտերնետային կայքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել