Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հրամանով Սիմոն Հարությունյանն ազատվել է հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի պաշտոնից

Հայաստանի Հանրապետության Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ստորագրել է հրաման Սիմոն Հարությունյանին Հակակոռուպցիոն կոմիտեի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի պաշտոնից ազատելու մասին: Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից:

Համաձայն սեպտեմբերի 8-ին ստորագրված հրամանի՝ Սիմոն Գևորգի Հարությունյանն ազատվել է ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի ընտրական, ինչպես նաև մասնավոր ոլորտում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի պաշտոնից սեպտեմբերի 8-ից:

Հրամանն ստորագրվել է՝ հիմք ընդունելով Ս. Հարությունյանի՝ 2025 թվականի սեպտեմբերի 5-ի դիմումը և ղեկավարվելով «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասով, 24-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով:

Հրամանով հանձնարարվել է սահմանված կարգով կատարել քննվող քրեական վարույթների, դիմումների, ծառայողական վկայականի, Հակակոռուպցիոն կոմիտեի վարչական շենք մուտք գործելու անցաքարտի և այլ գույքի հանձնում-ընդունում: Հակակոռուպցիոն կոմիտեի ֆինանսաբյուջետային և հաշվապահական հաշվառման բաժնի պետ-գլխավոր հաշվապահին հանձնարարվել է կատարել վերջնահաշվարկը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել