Իրազեկում հողահարկ վճարողներին

Հարկ վճարողները`հողի սեփականատերերը, պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական օգտագործողները, իսկ հողի վարձակալության դեպքում` վարձատուն, պարտավոր են հարկային մարմին ամենամյա վճարումներ կատարել հողի օգտագործման համար:

Հողահարկի դրույքաչափերը ամրագրված են «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 4-րդ և 5-րդ հոդվածներում, համաձայն որի՝ «Գյուղատնտեսական նշանակության հողերի (ներառյալ բնակավայրերում բնակշինարարության համար հատկացված, տնամերձ և այգեգործական (ամառանոցային) հողամասերը) համար հողի հարկի դրույքաչափը սահմանվում է դրանց կադաստրային գնահատմամբ որոշված հաշվարկային զուտ եկամտի 15 տոկոսի չափով:

Ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի համար հողի հարկը սահմանվում է հետևյալ չափերով`

ա) արդյունաբերության (ներառյալ հանքավայրերը և արտադրական գործունեությունից խախտված տարածքները), տրանսպորտի, կապի, ռադիոհեռարձակման, հեռուստատեսության, պաշտպանության նպատակներով օգտագորժվող, գազատար խողովակաշարերով զբաղեցրած հողատարածների, ինչպես նաև ջրային ֆոնդի հողերի համար հողի դրույքաչափը սահմանվում է համապատասխան կադաստրային շրջանցման գոտիների տվյալ հողատեսքի կադաստրային գնահատման արժեքի նկատմամբ հետևյալ չափերով`

– բնակավայրերի ներսում` 1 տոկոս.
– բնակավայրերից դուրս` 0,5 տոկոս.

բ) անտառային ֆոնդի հողերի (բացառությամբ դրանցում գտնվող գյուղատնտեսական հողատեսքերի) համար հողի հարկի դրույքաչափը սահմանվում է համապատասխան կադաստրային շրջանցման գոտիների անօգտագործելի հողերի կադաստրային գնահատման միջին արժեքի 1 տոկոսի չափով;

գ) ոչ գյուղատնտեսական նշանակության մյուս հողերի համար հողի հարկի դրույքաչափը սահմանում է տվյալ հողատեսքի կադաստրային գնահատման արժեքի 1 տոկոսի չափով:
Հավելյալ կարգով պետք է նշել, որ հողահարկի չափը սահմանվում է հողակտորի միավոր մակերեսի համար հաստատագրված վճարի ձևով և կախված չէ վճարողների տնտեսական գործունեության արդյունքից:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել