2014 թվականի 25 սեպտեմբերին ընդունվել է N 40 քաղվածք ՀՀ կառավարության նիստի արձանագրությունից երեխայի իրավունքների պաշտպանության 2015 թվականի տարեկան ծրագրին եվ միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին: Ըստ քաղվածի 2015թ. ընթացքում շուրջ 50 000 կին կստանա ծննդօգնության մատչելի և որակյալ ծառայություններ:
Այս նպատակի իրականացման համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացվում է 6 922 000.8 հազ.դրամ: Որպես պատասխանատու կատարող հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը:
Իրազեկումն իրականացվում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից «Կանանց իրավունքներիօրակարգային հարցերի խթանում» ծրագրի շրջանակներում: