Տրանսպորտային միջոցը կարող է չներկայացվել պետական հաշվառման, եթե այն առևտրային նպատակներով ձեռք է բերվել (ներմուծվել է) տրանսպորտային միջոցների առևտրային գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտի կողմից, որը Հայաստանի Հանրապետությունում այն չի շահագործելու, կամ եթե Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել «ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմից տարբերվող այլ մաքսային ռեժիմներով: