Զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացին կարո՞ղ է գումար վճարել` առանց Հայաստան վերադառնալու

Զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացին կարող է ցանկացած անձի նոտարական կարգով լիազորել իր անունից հանդես գալու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, ներկայացնելու դիմումներ, ինչպես նաև կատարելու վճարներ: Ավելին, նա կարող է լիազորել նույն անձին ստանալու իր զինվորական գրքույկը: Խուսափած քաղաքացու անունից կարող է հանդես գալ նաև նրա ծնողը, որդեգրողը կամ խնամակալը` առանց որևէ լիազորագրի (ամեն դեպքում լիազորագրի առկայությունը պարտադիր է լինելու զինվորական գրքույկը ստանալու ժամանակ):

Ստացվում է, որ խուսափած քաղաքացու համար նախապես Հայաստան վերադառնալը պարտադիր չէ. նա կարող է վերադառնալ քրեական հետապնդումը դադարեցվելուց, զինվորական հաշվառման վերցվելուց և զինվորական գրքույկը միջնորդավորված ստանալուց հետո:

Վճարվելիք գոմարների դրույքաչափերին կարող եք ծանոթանել այստեղ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել