Զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացին կարող է ցանկացած անձի նոտարական կարգով լիազորել իր անունից հանդես գալու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, ներկայացնելու դիմումներ, ինչպես նաև կատարելու վճարներ: Ավելին, նա կարող է լիազորել նույն անձին ստանալու իր զինվորական գրքույկը: Խուսափած քաղաքացու անունից կարող է հանդես գալ նաև նրա ծնողը, որդեգրողը կամ խնամակալը` առանց որևէ լիազորագրի (ամեն դեպքում լիազորագրի առկայությունը պարտադիր է լինելու զինվորական գրքույկը ստանալու ժամանակ):
Ստացվում է, որ խուսափած քաղաքացու համար նախապես Հայաստան վերադառնալը պարտադիր չէ. նա կարող է վերադառնալ քրեական հետապնդումը դադարեցվելուց, զինվորական հաշվառման վերցվելուց և զինվորական գրքույկը միջնորդավորված ստանալուց հետո:
Վճարվելիք գոմարների դրույքաչափերին կարող եք ծանոթանել այստեղ: