Ի՞նչ է հանրային ծառայությունների համարանիշը և ե՞րբ է այն օգտագործվում

Վերջին տարիներին կատարված բարեփոխումների արդյունքում` անձի նույնականացման և ինքնությունը հավաստող փաստաթղթերի նոր համակարգի ներդրմանը զուգահեռ կատարվեց համակարգային բարեփոխում նաև սոցիալական ապահովության քարտերի բնագավառում: Սոցիալական ապահովության քարտի համարը փոխարինվեց հանրային ծառայությունների համարանիշով:

Սոցիալական քարտի համարն օգտագործվում էր քաղաքացիների սոցիալական ապահովության իրավունքի իրացումն ապահովելու նկատառումներով: Սակայն առանց ձևական պահանջների չարաշահման /օրինակ` երբ քաղաքացուց պահանջվում է ներկայացնել զանազան բնույթի տեղեկանքներ/ անձին հանրային ծառայություններ մատուցելու անհրաժեշտությունն առկա է ոչ միայն սոցիալական ապահովության, այլև` պետական և համայնքային կառավարման այլ ոլորտներում: Խնդրի կարգավորման նպատակով նախատեսվել է հանրային ծառայությունների համարանիշն ամրագրել Հայաստանի Հանրապետության քաղաքացու նույնականացման քարտում, օտարերկրյա քաղաքացու` Հայաստանի Հանրապետությունում կացության քարտում, Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող` քաղաքացիություն չունեցող անձի, փախստականի ինքնությունը հավաստող փաստաթղթերում: Հանրային ծառայությունների համարանիշն օգտագործվում պետական մարմինների, պաշտոնատար անձանց, իրավասու այլ անձանց կողմից օրենքով նրանց վերապահված լիազորությունների շրջանակներում ֆիզիկական անձանց ծառայություններ մատուցելիս` անհատական տվյալների տեղեկատվական բազաներում վերջիններիս նույնականացումն իրականացնելու նպատակով:

Հանրային ծառայությունների համարանիշը թվային տասը նիշերի համակցություն է, որը ձևավորվում է օրենքով սահմանված կարգով բնակչության պետական ռեգիստր մուտքագրված անհատական տվյալների` սեռի, ծննդյան օրվա, ամսվա, տարեթվի հիման վրա, ինչպես նաև ներառում է օժանդակ հերթական եռանիշ համար և ճշգրտող մեկ նիշ:

Համարանիշը եզակի է և փոփոխության չի ենթարկվում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել