Ամուսնությունն անվավեր է ճանաչում դատարանը՝ դրա պետական գրանցման պահից։
Անվավեր է ճանաչվում ամուսնության կնքման պայմանները չպահպանելու, ամուսնության կնքմանն արգելք հանդիսացող հանգամանքների առկայության դեպքերում, ինչպես նաև այն ժամանակ, եթե ամուսնացած անձը մյուս ամուսնուց թաքցրել է ամուսնության պետական գրանցման պահին իր մոտ սեռավարակի (ընդ որում՝ մարդու իմունային անբավարարության վիրուսի), ինչպես նաև հոգեկան հիվանդության և թմրամոլության, թունամոլության առկայության փաստը:
Անվավեր է ճանաչվում նաև այն ամուսնությունը, երբ ամուսինները կամ նրանցից մեկը ամուսնությունը գրանցել են առանց ընտանիք ստեղծելու մտադրության (կեղծ ամուսնություն):
Դատարանն ամուսնությունն անվավեր ճանաչելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից երեք օրվա ընթացքում պարտավոր է այդ վճռի քաղվածքն ուղարկել ամուսնության պետական գրանցման վայրի քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմին:
Իրավաբան.net