Ինչպե՞ս պարզել կատարել եք խախտում, թե՞ ոչ

Իրավախախտման հատկանիշների պարզումը վարույթ իրականացնող վարչական մարմնի կողմից (ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքում՝ վարչական մարմինը հանդիսանում է Ճանապարհային ոստիկանությունը) տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի հատկանիշների համադրումն է իրավախախտման հատկանիշների հետ:

Իրավախախտման հատկանիշները համարվում են պարզված, երբ տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի հատկանիշների և իրավախախտման հատկանիշների համապատասխանությունը կասկած չի հարուցում: Իրավախախտման հատկանիշները պարզվում են 7-օրյա ժամկետում:

Եթե իրավախախտումը կատարվել է իրավաբանական անձին (պետական մարմնին) պատկանող տրանսպորտային միջոցով, ապա վարչական ակտի հասցեատիրոջը պարզելու նպատակով վարչական մարմինը գրավոր հարցում է կատարում իրավաբանական անձին (պետական մարմնի ղեկավարի լիազորած պաշտոնատար անձին):

Հարցում ստացած անձը պարտավոր է 5-օրյա ժամկետում վարչական մարմնին գրավոր հայտնել, թե ում է ամրացված տրանսպորտային միջոցը: Գրավոր պատասխանում նշվում են անձի անունը, ազգանունը, զբաղեցրած պաշտոնը, բնակության վայրը:

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի տրանսպորտային միջոցներով կատարված և տեխնիկական միջոցներով հայտնաբերված իրավախախտումների վերաբերյալ տեսանյութը կամ լուսանկարը իրավախախտման հատկանիշները պարզելուց հետո` 3-օրյա ժամկետում, վարչական մարմինն ուղարկում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի համակարգում գործող ռազմական ոստիկանություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել