Իրազեկում ընտանի կենդանի տիրապետողների համար

Երևան քաղաքում ընտանի կենդանիներ պահելու և հաշվառելու կանոնները հաստատելու մասին Երևան քաղաքի ավագանու որոշոման համաձայն `ընտանի կենդանի տիրապետողը իրավունքներն են`

1) հիմնել կենդանիների տիրապետողների կազմակերպություն և (կամ) անդամակցել դրան,
2) ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն կենդանուն հաշվառելու և պահելու հետ կապված հարցերի վերաբերյալ,
3) սույն կանոններով նախատեսված այլ իրավունքներ:

Համաձայն վերը նշված որոշման ` ընտանի կենդանի տիրապետողի պարտավորություններն են`
1) տվյալ որոշման կանոններին համապատասխան` 15-օրյա ժամկետում իրականացնել նոր ձեռք բերված կենդանու հաշվառումը,
2) կենդանուն պահել դրա կենսաբանական ու անհատական առանձնահատկություններին համապատասխան և ապահովել սննդի, ջրի, քնի, շարժման, բնական ակտիվության նկատմամբ նրանց պահանջները,
3) պահպանել կենդանուն պահելու սանիտարահիգիենիկ կանոնները, այդ թվում՝ իրականացնել կենդանու տարեկան պատվաստումը կատաղության դեմ,
4) անհապաղ անասնաբուժական կամ առողջապահության կազմակերպություններին հայտնել կենդանու կողմից մարդու կամ այլ կենդանու առողջությանը վնաս հասցնելու մասին` կենդանուն տեղափոխելով մոտակա անասնաբուժական կազմակերպություն՝ զննման և կարանտինային հսկողություն իրականացնելու համար,
5) անհապաղ անասնաբուժական կազմակերպությանը հայտնել կենդանու կատաղության հիվանդության կասկածի մասին և մինչ անասնաբույժ-մասնագետի ժամանումը մեկուսացնել կենդանուն,
6) կենդանու հիվանդությունների կանխման նպատակով իրականացնել սանիտարահիգիենիկ միջոցառումներ,
7) բացառել կենդանու կողմից ընդհանուր օգտագործման տարածքների, բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքների, բակերի, մայթերի, փողոցների, սիզամարգերի, ինչպես նաև հանգստյան կանաչ գոտիների աղտոտումը,
8) կենդանուն պահելուց հրաժարվելու դեպքում այն փոխանցել այլ անձի։ Արգելվում է կենդանուն թողնել առանց հսկողության,
9) կենդանի պահելու համար ձեռք բերել համապատասխան թույլտվություն՝ «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով,
10) ապահովել յուրաքանչյուր անձի անվտանգությունը և անդորրը կենդանու ազդեցությունից, այդ թվում` առանց դնչկալի կամ վնասազերծման ապահովման:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել