Ի՞նչ է նախատեսված ՀՀ տարածքով տրանզիտով անցնելու կանոնները խախտողների համար

Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կողմից Հայաստանի Հանրապետությունում գտնվելու կանոնները խախտելը, այսինքն` առանց Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունքի փաստաթղթերի բնակվելը, կամ անվավեր փաստաթղթերով բնակվելը, բնակագրման կամ գրանցման կամ տեղափոխության և բնակության վայր ընտրելու սահմանված կարգը չպահպանելը, Հայաստանի Հանրապետությունում նրանց գտնվելու որոշված ժամկետը լրանալուց հետո մեկնելուց խուսափելը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տերիտորիայով տրանզիտով անցնելու կանոնները չպահպանելը` առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսից մինչև երեսուն տոկոսի չափով:

Օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետության ընդունող կամ նրանց սպասարկումն ապահովող ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների այն պաշտոնատար անձանց կողմից, որոնք իրականացնում են օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետությունում գտնվելու և Հայաստանի Հանրապետության տերիտորիայով տրանզիտով անցնելու պայմանների պահպանման հետ կապված պարտականություններ, հիշյալ քաղաքացիների բնակագրման, գրանցման կամ դուրս գրման, Հայաստանի Հանրապետությունում նրանց բնակվելու, տեղափոխելու և բնակության վայրը փոխելու իրավունքի փաստաթղթերը ձևակերպելու սահմանված կարգը խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի քսան տոկոսից մինչև դրա լրիվ չափը:

Օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց մասնավոր գործերով Հայաստանի Հանրապետություն հրավիրած և նրանց բնակելի տարածություն տրամադրած քաղաքացիների կողմից միջոցներ չձեռնարկելը սահմանված կարգով նրանց ժամանակին բնակագրումը, գրանցումը կամ դուրս գրումը ապահովելու ուղղությամբ` առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգ տոկոսից մինչև երեսուն տոկոսի չափով:

Քաղաքացիների կողմից օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց բնակարան, տրանսպորտային միջոցներ տրամադրելը կամ այլ ծառայություններ մատուցելը ի խախտումն օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետությունում գտնվելու սահմանված կանոնների և Հայաստանի Հանրապետության տերիտորիայով տրանզիտով անցնելու կանոնների` առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգ տոկոսից մինչև երեսուն տոկոսի չափով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել