«Հրաշալի դարաշրջան» ֆիլմում սուլթան Սուլեյմանի դերը տարած դերասանը դատապարտվել է գրեթե երկու տարվա ազատազրկման

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ստամբուլի դատարանը դերասան Հալիթ Էրգենչին, ով հայտնի է «Հրաշալի դարաշրջան» հեռուստասերիալում Սուլթան Սուլեյմանի դերով, դատապարտել է մեկ տարի 10 ամսվա ազատազրկման։ Նա մեղավոր է ճանաչվել սուտ վկայություն տալու մեջ, հաղորդում է Anadolu գործակալությունը։

Երկրի քննչական կոմիտեի պնդմամբ՝ Էրգենչը կեղծ ցուցմունք է տվել 2013 թվականի Ստամբուլի բողոքի ցույցերի հետաքննության շրջանակներում։ Ասում են, որ նա թաքցրել է իր կապերը հետախուզվող ​​դերասան Մեհմեթ Ալի Ալաբորայի հետ։

Հիշեցնենք՝ 2013 թվականի մայիսին Ստամբուլում բողոքի ցույցեր են տեղի ունեցել կառավարության կողմից Թաքսիմ հրապարակի տարածքում գտնվող Գեզի այգին կտրելու և այնտեղ առևտրի և զվարճանքի համալիր կառուցելու որոշման դեմ։ Բողոքի ցույցերը վերաճեցին բողոքի ալիքի՝ այդ ժամանակ երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել