Ստամբուլի դատարանը դերասան Հալիթ Էրգենչին, ով հայտնի է «Հրաշալի դարաշրջան» հեռուստասերիալում Սուլթան Սուլեյմանի դերով, դատապարտել է մեկ տարի 10 ամսվա ազատազրկման։ Նա մեղավոր է ճանաչվել սուտ վկայություն տալու մեջ, հաղորդում է Anadolu գործակալությունը։
Երկրի քննչական կոմիտեի պնդմամբ՝ Էրգենչը կեղծ ցուցմունք է տվել 2013 թվականի Ստամբուլի բողոքի ցույցերի հետաքննության շրջանակներում։ Ասում են, որ նա թաքցրել է իր կապերը հետախուզվող դերասան Մեհմեթ Ալի Ալաբորայի հետ։
Հիշեցնենք՝ 2013 թվականի մայիսին Ստամբուլում բողոքի ցույցեր են տեղի ունեցել կառավարության կողմից Թաքսիմ հրապարակի տարածքում գտնվող Գեզի այգին կտրելու և այնտեղ առևտրի և զվարճանքի համալիր կառուցելու որոշման դեմ։ Բողոքի ցույցերը վերաճեցին բողոքի ալիքի՝ այդ ժամանակ երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ։