Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 183․5-րդ հոդվածի կարգավորումների համաձայն՝ զինվորական ծառայության մեջ չգտնվող և զինվորական համազգեստ կրելու իրավունք չունեցող անձի կողմից զինվորական համազգեստ կրելը տուգանք է առաջացնում։
1. Զինծառայողների համար սահմանված զինվորական համազգեստը զինվորական ծառայության մեջ չգտնվող և զինվորական համազգեստ կրելու իրավունք չունեցող անձի կողմից կրելը՝
- առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
2. Նույն արարքը, եթե կատարվել է կրկին վարչական տույժ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում`
- առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով։