«Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի համաձայն՝ վարկ վերցրած անձը, այսինքն՝ սպառողը, իրավունք ունի կրեդիտավորման պայմանագրով ունեցած պարտավորությունները ժամկետից շուտ կատարելու (մարելու)՝ անկախ այն հանգամանքից, թե նման իրավունք կրեդիտավորման պայմանագրով նախատեսված է, թե ոչ:
Սպառողի կողմից կրեդիտավորման պայմանագրով ունեցած պարտավորությունները ժամկետից շուտ կատարելու (մարելու) դեպքում համամասնորեն նվազեցվում է սպառողի կրեդիտավորման ընդհանուր ծախսը:
Այս իրավունքը սահմանափակող, ինչպես նաև պատասխանատվության միջոցներ սահմանող համաձայնությունն առ ոչինչ է:
Վարկը շուտ մարելու դեպքում կրեդիտավորողը (բանկը, վարկային կազմակերպությունը) չի կարող կիրառել պատասխանատվության միջոցներ (տուժանք կամ սպառողի վիճակը վատթարացնող ցանկացած այլ միջոց):
Վարկը սահմանված ժամկետից ուշ մարելու դեպքում քաղաքացու նկատմամբ կիրառվում են տույժեր և տուգանքներ, որոնք նշվում են սպառողական կրեդիտավորման վերաբերյալ պայմանագրում։