«Եկեղեցին և իրավունքը» հարցազրույցների շարքի շրջանակում Iravaban.net-ը Արարատյան Հայրապետական թեմի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանի հետ զրուցել ենք հոգևոր մշակութային ժառանգության պահպանության մասին։
-Որո՞նք են Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության ուղղությունները։
-Գաղտնիք չէ, որ քրիստոնեության ընդունման հետ մշակույթը շատ նեղ կերպով կապված է եղեկեցու և եկեղեցական գործունեության, արարողության և մշակույթի հետ։ Այսինքն, եթե բացառենք աշխարհիկ որոշակի արտահայտումներ, զուտ պոետիկ առումով կամ նկարչության առումով, որոնք ավելի շատ ի հայտ են եկան 18-րդ դարից, մինչև այդ ամբողջությամբ հայոց մշակույթը, որպես այդպիսին Հայ Առաքելական եկեղեցում էր ձևավորվել, դա մանրանկարչությունն է, սրբապատկերների սրբագրությունն է և դա պարզապես գիր և գրականությունն է, որը ստեղծվում էր հենց վանքերում, որովհետև այն ժամանակվա ուսյալ հատվածը հենց հոգևորականներն էին, որոնք որ կարողանում էին գոհարներ ստեղծել։ Մեր մշակույթը հայեցիության արտացոլումն է։
-Խորհրդային տարիներին եկեղեցու նկատմամբ մեծացան ճնշումները, այդ ընթացքում մշակութային ժառանգության պահպանությունն ինչպե՞ս էր իրականացվում։
-Որոշ բաներ անցել են պետության պահպանության ներքո, բայց նաև հայտնի է, որ 30-ական թվականներին, երբ սկսվեց հալածանքը եկղեցու դեմ և աստվածմարտության այդ ժամանակաշրջանը, շատ կոթողներ մենք կորցրեցինք։ Մոսկվա կինոթատորնի տեղում կար մի եկեղեցի, որը որ իր որմնանկարներով բացառիկ էր։ 12-րդ դարի որմնանկարներ էին; Շատ չնչին, մի քանի ֆոտո է պահպանվել։ Երբ Ռուսաստանից եկան, գնահատելու այդ տաճարը՝ հասկանալու կարելի է այն քանդել, թե՝ ոչ, ռուս գիտնականները եզրակացություն տվեցին, որ որևէ կերպով տաճարը քանդման ենթակա չէ, այլ պահպանության։ Բայց դե հայերը կաթոլիկից էլ կաթոլիկ են, պապից էլ՝ պապական, որոշեցին, որ՝ չէ, իրենք ավելի լավ են իմանում և պայթեցրին այդ եկեղեցին։ Բայց այդ ու հանդերձ, հոգևորականներն անգամ իրենց կյանքով վճարեցին միայն թե մշակութային որևէ մի կոթող և նմուշ չհանձնեն։
-Անկախության շրջանում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուն են վերադարձվել Արցախում գտնվող մի շարք եկեղեցիներ և վանական համալիրներ և եկեղեցին ստանձնել է Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության դերը։ Արցախի հայաթափումից հետո ի՞նչ պատկեր ունենք, արդյոք որևէ կերպ հնարավոր է այնտեղ պահպանել հայկական մշակույթը։
-Արդյոք որևէ կերպ հնարավոր է այնտեղ հայ պահպանել։ Հարցին հարցով պատասխանեմ․ իհարկե՝ ոչ։ Եվ որևիցե մի կերպով այդ հարցին մենք չենք կարող դրական, հստակ պատասխան տալ։ Որևիցե մեկը թող չհրապուրվի հայտարարություններով, թե հարևան պետությունը կարող է պահպանել և կամ կպահպանի։ Նա ամեն ինչ կանի, որ հայկական հետքը ջնջվի այնտեղից։ Շինծու վերանորոգումների միջոցով, որ ինչ-որ մի օր դրանք բացվեն և հայտարարվեն ուդիական կամ հին ալբանական։ Կասեն՝ տեսեք, հայերը գողացել են մեզանից։ Չկասկածեք, որ որևէ մի տաճար իրենք կքանդեն կամ կվերանորոգեն, հանկարծակի իրենք այնտեղ մի տախտակ կհայտնաբերեն կամ գերեզման, որտեղ «հին արձանագրություն» կլինի, որով իրենք կփաստեն՝ տեսեք, սա էր, «հայերը գողացել են»։ Չկասկածեք, դա լինելու է, դա զեղծարարության հայտնի մեթոդ է։ Որքանով հնարավոր էր, եկեղեցին փորձեց պահպանել։ Ի մասնավորի Դադիվանքը, որ շուրջ 2 տարի այնտեղ հոգևորականները մահու կռիվ տվեցին, բառից բուն իմաստով իրենց կյանքի հաշվին և շնորհիվ կարողացան իրենց ներկայությամբ ապահովել նաև պահպանությունը այդ տաճարի, բայց ունենք այն, ինչ որ ունենք։ Բայց քանի դեռ կան այնտեղ տաճարները հուսով ենք, որ պատմությունը կհիշի, որ հայերն այնտեղ ապրել են։ Եվ ես չեմ վախենա այդպիսին լինելուց, այո ես վստահ եմ, որ կգա մի օր և մենք վերստին այնտեղ պետք է լինենքն, այսինքն այդ ռևանշիստական հայերից մեկը ես եմ։
-Կան խոնարհված եկեղեցիներ, լքված եկեղեցիներ և մարդկանց մոտ հարցը հետևյալն է․ ի՞նչ է անում դրանց պահպանության համար Մայր Աթոռը։
-Մայր Աթոռն այսօր այդքան մեծ իրավասություններ չունի, ինչքան կարծում են։ Այո, եկեղեցիները փոխանցվեցին Մայր Աթոռի բալանսին, բայց խոնարհված եկեղեցին վերանորոգելու համար Մայր Աթոռը որևիցե կերպով միայնակ որոշում կայացնելու իրավասություն չունի, քանի որ այն մշակույթի կոթող է։ Այդտեղ դեր ունի նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և եթե վերցնենք, տառացիորեն ուղիղ իր պարտականությունն է պահպանությունը և կարիքի դեպքում վերականգնումը։ Բայց շատ դեպքորում վերականգնում ավելի ծախսատար է։ Այնուամենայնիվ եկեղեցին գտնում է միջոցներ վերականգնումներ իրականացնելու և իրականացնում է։
-Մշակութային ժառանգության հսկայական նմուշներ կան նաև Մայր Աթոռում։ Ի՞նչ իրավասություն ունի Մայր Աթոռը դրանց նկատմամբ։ Ինչպե՞ս մարդիկ կարող են հաղորդակից լինել այդ նմուշներին, բացառությամբ այն դեպքերին, որ այդ նմուշները դուրս են բերվում եկեղեցու նախաձեռնությամբ։
-Այն ինչ որ պահվում է Մայր Աթոռում, թանգարանային նմուշները, մշակութային կոթողները , դա չի պատկանում Մայր Աթոռին, դա ազգային է, դա ազգի հարստությունն է, եկեղեցին ուղղակի պահպանողն է։ Դրանք թանգարանում են և շատ հաորդիներ կարող են տեսենլ, զգալ և հաղորդակից լինել։
-Հաճախ վանդալիզմի են ենթարկվում եկեղցին, մշակության արժեքներ։ Ըստ Ձեզ՝ պե՞տք է հատուկ պահպանություն իրականացնել։
-Արևելքում գողության համար մարդու ձեռքը կտրում են, իսկ ի՞նչ կարելի է անել մարդուն, ով հատուկ կերպով պղծում է կամ վնասում է տաճարը։ Բանական մարդը չի կարող այդպիսի բան անել, կենդանին էլ չի անում, չգիտեմ ինչպես կոչել այդ տեսակ երևույթներին։ Անգամ մեկ գիծը պետք է բնորոշվի վանդալիզմ և բարբարոսություն և պատժվի․ շատ դաժան պատժվի, և դա պետք է արվի ցանկացած մշակութային կոթողի հետ կապված։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հասմիկ Սարգսյան