Известия-ն 3D ձևաչափով վերստեղծել է «Կրոկուսում» կատարվածի ժամանակագրությունը

«Իզվեստիան» 3D ձևաչափով վերստեղծել է ահաբեկչության ժամանակ «Կրոկուսում» տեղի ունեցած իրադարձությունները։

Տեսանյութից հետևում է, որ ահաբեկիչները մարտի 22-ին՝ ուրբաթ, ժամը 19:50-ին գտնվել են Կրոկուս համալիրում։ 15 րոպե չանցած՝ նրանք շենքի տաղավար են մտել գլխավոր մուտքից՝ գնդակահարելով մի քանի մարդկանց ավտոկայանատեղիում, այնուհետև մտել համերգասրահ՝ նախքան Պիկնիկ խմբի համերգի մեկնարկը։ Դահլիճում եղել է 6,2 հազար մարդ։ Այնտեղ ահաբեկիչները այրել են աթոռներն ու լքել այրվող շենքը։

Ավելի ուշ, փախուստի դիմելով հանցագործության վայրից, ժամը 20:13-ին նրանք սպիտակ Renault-ով հեռացել են են «Կրոկուս»-ից՝ շարժվելով Մ-3 Ուկրաինա մայրուղով։ Ժամը 23:07-ին մայրուղու 291-րդ կմ-ին ավտոմեքենան ֆիքսել է տեսախցիկը՝ արագությունը գերազանցելու համար։ Որից հետո դրա հետևից սկսվել է հետապնդում։ Մեքենան հնարավոր է եղել կանգնեցնել միայն անիվների վրա կրակելուց հետո։ Ներկա պահին ահաբեկչության բոլոր հեղինակները ձերբակալված են։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել