Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 137-րդ հոդվածը պատասխանատվություն է սահմանում անտոմս երթևեկու համար։
- Ուղևորների անտոմս երթևեկելը, ինչպես նաև տասից մինչև տասնվեց տարեկան անտոմս երեխաներ փոխադրելը` առաջացնում է տուգանքի նշանակում․
մերձքաղաքային գնացքներով` սահմանված նվազագույն աշխատավարձի (1000 դրամ) երեք տոկոսի չափով.
տեղական և հեռավոր հաղորդակցության գնացքներով` սահմանված նվազագույն աշխատավարձի տաս տոկոսի չափով:
- Հինգից մինչև տասը տարեկան անտոմս երեխաներ փոխադրելը` առաջացնում է տուգանքի նշանակում.
մերձքաղաքային գնացքներով` սահմանված նվազագույն աշխատավարձի երեք տոկոսի չափով.
տեղական և հեռավոր հաղորդակցության գնացքներով` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգ տոկոսի չափով:
- Անտոմս ուղևորների թռիչքը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
- Ուղևորների անտոմս երթևեկելը տրոլեյբուսով, տրամվայով, քաղաքային և մերձքաղաքային հաղորդակցության ավտոբուսներով, երթուղային տաքսիով, մետրոպոլիտենով` առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեք տոկոսի չափով:
- Միջքաղաքային հաղորդակցության ավտոբուսով անտոմս երթևեկելը` առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգ տոկոսի չափով:
Տուգանքի վճարումը ուղևորին չի ազատում ուղևորության և թռիչքի արժեքը վճարելուց: