Ջեյհուն Բայրամովը Բրյուսելում հանդիպել է Ժոզեպ Բորելի հետ

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը և ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը քննարկել են Ադրբեջանի և ԵՄ-ի միջև համագործակցության ներկա վիճակը և հեռանկարները, այդ թվում՝ էներգետիկ և տրանսպորտային միջանցքների ոլորտում համագործակցությունը, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, տարածաշրջանում առկա իրավիճակը։

Բայրամովն ու Բորելը կարևորել են Բրյուսելում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպումը, որը կայացել է տևական դադարից հետո՝ խաղաղության օրակարգն առաջ մղելու տեսանկյունից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել