Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից մայթերին կայանելը կամ մայթերով երթևեկելը, բացառությամբ ճանապարհային նշաններով թույլատրված դեպքերի, ինչպես նաև ստորգետնյա կամ վերգետնյա հետիոտնային անցումներով երթևեկելը՝ առաջացնում են տուգանքի նշանակում` 20․000 դրամի չափով։
Սա սահմանված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124-րդ հոդվածով։