Տուգանքներ՝ ինքնաթիռից լուսանկարելու, վտանգավոր առարկաներ տեղափոխելու համար

Օդային տրանսպորտով վտանգավոր նյութեր կամ առարկաներ փոխադրելու կանոնները խախտելը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 118-րդ հոդվածի համաձայն, առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ 100․000 դրամի, և պաշտոնատար անձանց նկատմամբ՝ 1 միլիոն դրամի չափով:

119-րդ հոդվածը սահմանում է օդանավում վարքի կանոնների խախտելը:

Օրենքի համաձայն, օդանավում գտնվող անձանց կողմից օդանավի հրամանատարի կարգադրությունները չկատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում 100.000 դրամի չափով:

Օդանավից լուսանկարելու, կինոնկարահանելու և ռադիոակապի միջոցներից օգտվելու կանոնները խախտելը` առաջացնում է նախազգուշացում, իսկ կրկնվելու դեպքում տուգանքի նշանակում` 100.000 դրամի չափով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել