«Շատ էր սիրում կյանքը»․ Ազատ Ղազարյանը զոհվեց Արցախյան պատերազմում, ճարտարապետի երազանքներն անկատար մնացին

2000 թվականի օգոստոսի 10-ին, երբ ծնվեց Ազատ Ղազարյանը, բժիշկները, ծնողները  հույս չեն ունեցել, որ երեխան կապրի, բայց պայքարել է ու ապրել։

Ազատը պայքարել է նաև պատերազմի օրերին, ցավոք՝ զոհվել։

Զինվորի մայրը՝ Մանյա Կոստանդյանը, պատմում է, որ շատ ակտիվ մանկություն է ունեցել որդին, մասնակցել տարատեսակ մրցումների, օլիմպիադաների, նկարել է, զբաղվել դիզայներական աշխատանքով, կիթառ նվագել։

«Դասից գալիս էր, հետո էլ աշակերտներ ուներ, պարապում էր տանը։ Ասում էի՝ հոգնած ես, ուղեղդ ծանրաբեռնված գալիս ես․․․ ասում էր՝ մամ, եթե կարող եմ ստեղծել, աշխատել, ինչի՞ քեզնից գումար ուզեմ։ Չկար մի տոն, մի առիթ, որ հաշվի չառներ։ Անգամ իմ ձայնի տոնայնությունից հասկանում էր՝ տխուր եմ, ուրախ եմ։ Ի պատիվ իրեն, ամեն տարի, որպես լավագույն ծնող պատվոգիր էի ստանում դպրոցում»,-պատմում է մայրը։

Ազատի հորեղբոր կինը՝ Հասմիկ Վարդազարյանը, դպրոցում եղել է նրա ուսուցիչը։ Տիկին Հասմիկը պատմում է, որ Ազատը երբեք չի չարաշահել այդ հանգամանքն ու իրեն օրինակելի աշակերտի պես պահել։ «Լավ էր սովորում, շատ ընդոընակ էր։ Այնքան երազանքներ ուներ, այնքան․․․ Շատ բան մնաց կիսատ։ Եվ այս երկիրը, մեր Հայաստանը կորցրեց բժիշկների, ինժեներների, արվեստագետների, շատ մեծ բան կորցրեց, որովհետև այդ երեխաների մեջ այնքան սեր, կյանք կար»,-նշում է նա։

Ուսուցիչներն ու դասընկերները ևս կարոտով ու մեծ սիրով են խոսում Ազատի մասին, պատմում, թե ինչպես է կազմակերպել իրենց Վերջին զանգը։

Մանյա Կոստանդյանը նշում է, որ երբ վերջին անգամ խոսել է որդու հետ՝ ասել է, որ չանհանգստանան, երկու օր չի զանգի․ «Ասաց չեմ կարողանա խոսել, հեռախոս չեմ ունենա, բայց եղբորն ասել էր, որ գնում են թեժ մարտի, որ հանկարծ բան լինի՝ իմանան, թե որտեղ փնտրեն իրեն։ Գործողությունն ավարտած են եղել, հետ գալիս տանկի վրա նստած է եղել, ճանապարհն ուղղորդելի է եղել, որ լույս չվառեն, չնկատեն իրենց ու այդ պահին ԱԹՍ-ն հարվածել է»։

Ազատ Ղազարյանը զոհվել է

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել