Iravaban.net-ը ՀՀ Ազգային ժողովից տեղեկանում է, որ ս․թ․ սեպտեմբերի 30-ին Ազգային ժողովը սկսել է հերթական նիստերի աշխատանքները: Նիստի մեկնարկին Վանիկ Օհանյանը, ով նոր համալրել է ԱԺ կազմը, ըստ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի, երդվել է պատգամավորի լիազորությունները ստանալու համար:
Նշենք, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 1-ին ստացել էր ԱԺ նախագահի արձանագրությունը, համաձայն որի պատգամավոր Արեն Մկրտչյանի լիազորությունները վաղաժամկետ դադարել են: Հանձնաժողովը սեպտեմբերի 3-ին կայացած նիստում մանդատը փոխանցել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հերթական թեկնածու Վանիկ Օհանյանին:
Սեպտեմբերի 30-ին խորհրդարանը հաստատել է հերթական նիստերի օրակարգի նախագիծը և սկսել օրենսդրական նախաձեռնությունների քննարկումը:
Հերթական նիստերի օրակարգում ընդգրկված է 14 հարց։