Նարեկ Օհանյանը իր մեղքը չի ընդունում և հրաժարվում է ցուցմունք տալուց

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը  հայտնեց, որ սեպտեմբերի 24-ին անմիջապես ահազանգ ստանալուց հետո մեկնել է օպերատիվ քննչական, կատարվել են անհետաձգելի բազմաթիվ գործողություններ, որոնք միտված էին հանցանքը կատարած անձանց բացահայտմանը և ի պատիվ օպերատիվ հետախուզական խմբի հնարավոր եղավ բացահայտել հանցագործությունը։ Այս մասին Հանրային ՀԸ եթերում անդրադառնալովՄերձավանի դեպքերին՝ ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը։

Արթուր Պողոսյանը նշեց, որ այս պահին ունեն  երկու մեղադրվող, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց է իրառվել  կալանավորումը։

«Եկրորդ մեղադրվողը իր մեղքը չի ընդունում և հրաժարվում է ցուցմունք տալուց, սակայն այն հարցին, թե ինչպես հայտնաբերվեց հանցագործության կատարող անձի հագուստները իրեն պատկանող շինությունում, ողջամիտ պատասխաներ չի տալիս։ Նախաքննական մարմինը իր ցուցմունքը գնահատում է անարժանահավատ»,- նշեց Պողոսյանը։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահը նշեց, որ  հիմք են ընդունել, այն հանգամանքը, որ հանցագործության իրերը  հայտնաբերվել են Օհանյանի տարածքում, ինչպես նաև այն փաստը, որ իր տարածքում այրվող  տարայի մեջ  նետվել  է հանցանք կատարողի իրերը։ Քննչական կոմիտեի գնահատմամբ, սա պլանավորված գործողություն է, որի նպատակն է  եղել այրման եղանակով թաքցնել հանցագործի հագուստները։

 

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել