Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեից։
2025 թվականին Հայաստանն առաջին անգամ հարկման նպատակով ոչ ռեզիդենտների ֆինանսական հաշիվների վերաբերյալ փոխադարձության սկզբունքով տեղեկություններ է փոխանակում Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) նախաձեռնած ավտոմատ փոխանակման համակարգին միացած ավելի քան 120 պետություններից 47-ի հետ (երկրների ցանկը հասանելի է ՊԵԿ պաշտոնական կայքում)։ Այսօր՝ սեպտեմբերի 30-ին ավարտվում է տվյալների փոխանակման այս տարվա գործընթացը։ Հաջորդ տարիներին փոխանակվող երկրների ցանկը կընդլայնվի և կհամալրվի այն պետություններով, որոնք 2025 թվականին դեռևս չեն ընտրել Հայաստանի Հանրապետությունը որպես գործընկեր երկիր։
Հիշեցնենք, որ Հայաստանը 2023 թվականին վավերացրել է ՏՀԶԿ Գլոբալ ֆորումի կողմից ընդունված «Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման մասին» իրավասու մարմինների միջև բազմակողմ համաձայնագիրը, որի դրույթներն իրականացվում են Միասնական հաշվետվողական ստանդարտի միջոցով։
Մանրամասները ՊԵԿ լուսանկարներում։




