ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը Հանրային ՀԸ եթերում նշեց, որ Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանին սպանած, կալանավորված Գևորգ Հարությունյանը հատուկ պատրաստություն չի անցել:
Ըստ ՔԿ նախագահի, Գևորգ Հարությունյանը իր նախաքննական ցուցմունքում նշել է, որ դեպքից մեկ ամիս առաջ դաշտամիջյան հատվածում գնացել, կրակոցներ է արձակել, պարապել է: Այդ վարկածը ևս ստուգելու ենք:
«Մինչ այդ նաև հետևել է Վալոդյա Գրիգորյանին: Այցելել է Վալոդյա Գրիգորյանի տան հարակից տարածքներ, գիտեր, որ հատվածն է տեսաձայնագրվում, որ ժամերին է Վալոդյան Գրիգորյանը մուտք գործում տուն, դուրս գալիս: Մեկ ամիս անընդմեջ հետևել է հետևել է նրան, և իրականացրել մտադրությունը»,- ասաց ՔԿ պետը: