Վաղարշապատի համայնքային ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել։ Iravaban.net-ը տեղեկանում է ՆԳՆ ոստիկանությունից։
Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Երևանի 44-ամյա բնակիչը Գայ գյուղում գտնվող իր անասնագոմում թմրամիջոց է պահում, իսկ հողամասում կանեփ է աճեցնում:
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում զննութուն է կատարվել գոմի տարածքում: Հայտնաբերվել են որսորդական ողորկափող հրացան, փամփուշտ, կանեփի բույսեր և մոտ 5800 գրամ կանեփի չոր բույսեր։
Կատարվում է նախաքննություն: