ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հրամանը՝ Արտակ Մամյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին

Հայաստանի Հանրապետության Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ս․թ․ սեպտեմբերի 26-ին ստորագրել է հրաման՝ Հակակոռուպցիոն կոմիտեի հանրային ծառայության շահերի դեմ ուղղված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության ավագ քննիչի պաշտոնակատար, առաջին դասի խորհրադական Արտակ Վալոդյայի Մամյանին ս․թ սեպտեմբերի 29-ից ազատել զբաղեցրած պաշտոնից՝ անձնական նախաձեռնությամբ՝ գրավոր դիմումի հիման վրա։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից:

Հրամանը ստորագրվել է՝ հիմք ընդունելով Ա. Մամյանի՝ 2025 թվականի սեպտեմբերի 25-ի դիմումը և ղեկավարվելով «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասով և 24-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով:

Հրամանով հանձնարարվել է սահմանված կարգով կատարել քննվող քրեական վարույթների, դիմումների, ծառայողական վկայականի, Հակակոռուպցիոն կոմիտեի վարչական շենք մուտք գործելու անցաքարտի և այլ գույքի հանձնում-ընդունում: Հակակոռուպցիոն կոմիտեի ֆինանսաբյուջետային և հաշվապահական հաշվառման բաժնի պետ-գլխավոր հաշվապահին հանձնարարվել է կատարել վերջնահաշվարկ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել