Նարեկ Գևորգյանը վիրավոր վիճակում 11 վիրավոր զինվորի է փրկել ու զոհվել․ գոռացել է՝ տղեք, դուք փրկվեք

«Կնոջս երազին սուրբ է եկել, ասել է՝ տղա եք ունենալու անունը կդնեք Նարեկ»,-պատմում է արցախյան պատերազմում զոհված Նարեկ Գևորգյանի հայրը՝ Ռոման Գևորգյանը:

Նարեկը բանակ է զորակոչվել 2019 թվականի հունվարի 30-ին, ծառայել է Վայքում: Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի 9-րդ օրը՝ հոկտեմբերի 5-ին, տեղափոխել են Արցախ մասնակցելու՝ պատերազմական գործողություններին:

«Եղել է Մեխակավանում, իրեն բոլորը սիրել են, թե՛ զինվորները, թե՛ հրամանատարները: Հրամանատարը ասում էր՝ անընդհատ ռացիայով կապ էր տալիս ասում էր՝ կամանդիր եկեք շուտ գնանք, մեր ընկերները կռվում են, շուտ հասնենք մեր ախպերների կողքը լինենք»,-պատմում է հայրը:

Հայրը պատմում է, որ երբ արդեն վիրավոր է եղել, ընկերներին ասել է՝ ձեր ցավը տանեմ, ով կարող է, թող փրկվի. «Նարեկը 11 հոգու կյանք է փրկել, վերադարձել է, որ մյուս ընկերներին օգնի, չի հասցրել կամիկաձեյի հարվածից վիրավորում է ստացել»:

Հայրը Նարեկի դին գտել է պատերազմի ավարտից շուրջ 3 ամիս անց՝ հունվարի 25-ին:

Նարեկ Ռոմանի Գևորգյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով հետմահու պարգևատրվել է  «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով:

Նարեկ Գևորգյանը ծնվել է 2000 թվականի օգոստոսի 23-ին, հայենիքի համար մղվող մարտերում զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 7-ին:

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել