Քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածը սահմանում է զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը:
Այսպիսով.
- Երեք օրից ավելի, բայց մեկ ամսից ոչ ավելի տևողությամբ, ինչպես նաև երեք ամսվա ընթացքում երեք և ավելի անգամ մեկ ժամից մինչև երեք օր տևողությամբ զինծառայողի կողմից զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը կամ առանց հարգելի պատճառների ժամանակին ծառայության չներկայանալը` պատժվում է կալանքով` առավելագույնը 3 ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը 2 տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ առավելագույնը երկու տարի ժամկետով:
- Նույն արարքները, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից`պատժվում են կալանքով` 1-3 ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` 1-2 տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` 1-2 տարի ժամկետով:
- Եթե արարքը, որը կատարվել է պատիժը կարգապահական գումարտակում կրող զինծառայողի կողմից՝ պատժվում է ազատազրկմամբ՝ 1-2 տարի ժամկետով:
- Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են սպայի կամ ենթասպայի կողմից՝ պատժվում են զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով, կամ կալանքով՝ 1-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով:
- Սույն հոդվածի առաջին, երկրորդ, երրորդ կամ չորրորդ մասերով նախատեսված արարքները, եթե ինքնակամ բացակայությունը տևել է մեկ ամսից ավելի, բայց զինվորական ծառայությունից ժամանակավորապես խուսափելու նպատակով՝ պատժվում են զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը 1-2 տարի ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` 1-3տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` 1-4 տարի ժամկետով:
- Սույն հոդվածի երրորդ կամ չորրորդ կամ հինգերորդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից` պատժվում են ազատազրկմամբ` մեկից հինգ տարի ժամկետով:
- Սույն հոդվածով նախատեսված արարքները, որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝ պատժվում են ազատազրկմամբ՝ 3-8 տարի ժամկետով:
- Սույն հոդվածով, բացառությամբ սույն հոդվածի յոթերորդ մասով նախատեսված դեպքի, նախատեսված արարքներն առաջին անգամ կատարած զինծառայողն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե դրանք կատարել է ծանր հանգամանքների զուգորդման հետևանքով, և եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում: