Դատարանը ՀՀ աշխատանքային օրենսգրքի 24-րդ գլխով սահմանված կարգով քննում և լուծում է աշխատանքային պայմանագրի փոփոխման, լուծման և աշխատողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հետ կապված անհատական աշխատանքային վեճերը (այսուհետ՝ աշխատանքային վեճ):
Աշխատանքային վեճերն առաջին ատյանի դատարանում քննվում և լուծվում են հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում:
Իրազեկման աղբյուրը՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 210-րդ հոդված: