Ղազախստանը ՀՀ քաղաքացիների մուտքը կարգելի երկիր, եթե չլինեն համապատասխան փաստաթղթերը

Անձնագրային և վիզների վարչության պետ Մնացական Բիչախչյանը տեղեկացնում է, որ Ղազախստանի Հանրապետության ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, ըստ որի քաղաքացիների անձը հաստատող ճամփորդական փաստաթղթերը (անձնագրերը), որոնց վավերականության ընդհանուր ժամկետը երկարաձգված է, համաձայն «Ղազախստանի Հանրապետության պետական սահմանի մասին» ՂՀ օրենքի, Ղազախստանի Հանրապետության կողմից համարվում են անվավեր. արգելվում է ինչպես ՀՀ քաղաքացիների մուտքը տվյալ պետություն այդպիսի փաստաթղթերով, այնպես էլ ելքը այդ պետությունից և պետության տարածքում այդ անձնագրերով գործարքներ կատարելը:

Ղազախստանի Հանրապետության օրենսդրությամբ ճամփորդական փաստաթղթերի վավերականության ժամկետի երկարաձգում չի նախատեսվում, փաստաթղթի վավերականության ժամկետի երկարաձգման նորմեր սահմանված չեն նաև ՂՀ կողմից վավերացված միջազգային համաձայնագրերով, ուստի վավերականության ժամկետի երկարաձգման մասին նշում պարունակող անձը հաստատող փաստաթղթերի ներկայացումը ՂՀ մուտք գործելիս կամ ՂՀ-ից ելքի ժամանակ կասկածի տակ է դնում այդ փաստաթղթի երկարաձգման իսկությունը և հավաստիությունը:

Սույն արգելքը ուղղված է նաև անօրինական միգրացիայի բացառմանը և քաղաքացիության երկրում անձը հաստատող փաստաթուղթը սահմանված կարգով փոխելուց խուսափող անձանց կողմից անվավեր անձնագրերով Ղազախստան ապօրինի մուտք կամ Ղազախստանից ապօրինի ելք գործելու կանխարգելմանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել