Նահանգապետ Էդմունդ Ջ. Բրաուն կրտսերը հայտարարել է Կասյա Աբգարյանին և Քրեյգ Ե. Արթուրին Կալիֆորնիայի Օրանժ համայնքի գերագույն դատարանում դատավորներ նշանակելու մասին:
Միշըն Վիեյո քաղաքից 47-ամյա Աբգարյանը 2007թ. ի վեր եղել է «Աբգարյան Դիֆենս» իրավաբանական ընկերության ավագ դատապաշտպան և նախագահ: Նա 2000-2007թթ. զբաղեցրել է Հանրային պաշտպանի տեղակալի պաշտոնը Օրանժ համայնքի հանրային պաշտպանի գրասենյակում, 1998-1999թթ. եղել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խորհրդականը հասարակայնության հետ կապերի գծով, իսկ 1997-1998թթ.՝ Democrats 2000-ի գործադիր տնօրեն: Աբգարյանը 1996-1997թթ. զբաղեցրել է դեսպանի հատուկ օգնականի պաշտոնը Վաշինգտոնում ՀՀ դեսպանատանը, իսկ 1995թ. եղել է Ամերիկայի հայկական համագումարի արևմտյան տարածաշրջանային տնօրեն, ինչպես նաև նույն Համագումարում նա 1994-1995թթ. եղել է գործադիր տնօրենի տեղակալ, 1992-1994թթ.՝ երկրի գործադիր տնօրեն: Նա ստացել է Իրավագիտության դոկտորի (Juris Doctor) աստիճան Լա Վերնեի համալսարանի Իրավաբանական քոլեջից և բակալավրի դիպլոմ Իրվինի Կալիֆորնիայի համալսարանից: Աբգարյանը զբաղեցնելու է դատավոր Ֆրանցիսկո Ֆ. Ֆիրմատի թոշակի անցնելու կապակցությամբ ազատված թափուր պաշտոնը: Աբգարյանը դեմոկրատ է:
Թասթին քաղաքի բնակիչ 53-ամյա Արթուրը 2005թ. ի վեր զբաղեցրել է Օրանժ համայնքի գերագույն դատարանի հանձնակատարի պաշտոնը: Նա զբաղվել է մասնավոր իրավաբանական գործունեությամբ 1999-2005թթ., իսկ 1990-2002թթ. եղել է Հարոլդ ԼաՖլամ իրավաբանական գրասենյակի իրավաբան: Արթուրը 1989-1990թթ. եղել է Օրանժ համայքի Հանրային պաշտպանի գրասենյակի իրավաբան: Նա իրավագիտության դոկտորի (Juris Doctor) աստիճան է ստացել Վեսթերն Սթեյթ համալսարանի իրավագիտության քոլեջից, իսկ բակալավրի կոչում՝ Լոնգ Բիչի Կալիֆորնիայի համալսարանից, և Ասոշիեյթի աստիճան Օրանժ Քոսթի քոլեջից: Նա զբաղեցնելու է դատավոր Քրեյգ Ե. Ռոբինսոնի թոշակի անցնելու կապակցությամբ ազատված թափուր պաշտոնը: Արթուրը դեմոկրատ է:
Այս պաշտոններից յուրաքանչյուրի վարձատրությունը կազմում է 184.610 ԱՄՆ դոլար: