«Մենք կանխատեսում էինք իրավիճակի նման զարգացումը»․ Ադրբեջանի նախագահի օգնական

Մենք կանխատեսում էինք իրավիճակի նման զարգացումը, այս մասին ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

Հաջիևը GLOBSEC 2025 ֆորումում ասել է, որ երկիրը նախապես պատրաստվել է Մերձավոր Արևելքում ռազմական լարվածության հետ կապված հնարավոր սցենարներին։

«Մենք կանխատեսում էինք իրավիճակի նման զարգացումը և ինչ-որ իմաստով պատրաստվեցինք ինչպես նոր աշխարհաքաղաքական ցնցումներին, որոնք կարող են գալ Մերձավոր Արևելքից, այնպես էլ հնարավոր սցենարներին, որոնք կարող են պատահել մեր հարևանների հետ պատժամիջոցների տակ։

Ադրբեջանը հայտնվել է բարդ աշխարհաքաղաքական իրավիճակի էպիկենտրոնում՝ մի կողմից շարունակվող ռուս-ուկրաինական հակամարտությունը, մյուս կողմից՝ Իսրայելի և Իրանի միջև սրումը»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել