«Իրանը միջուկային գործարքի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլին մասնակցելու որոշում դեռ չի կայացրել»․ Իրանի ԱԳՆ

Իրանը միջուկային գործարքի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլին մասնակցելու որոշում դեռ չի կայացրել, այս մասին հայտարարություն է տարածել Իրանի ԱԳՆ-ն։

Իրան-ԱՄՆ բանակցությունների 6-րդ փուլը պետք է տեղի ունենա Մուսկատում հունիսի 15-ին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ  ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղայիի խոսքով՝ Թեհրանն անիմաստ է համարում շարունակել բանակցությունները Վաշինգտոնի հետ Իրանի միջուկային ծրագրի շուրջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել