«Թեհրանն անիմաստ է համարում շարունակել բանակցությունները Վաշինգտոնի հետ Իրանի միջուկային ծրագրի շուրջ». Իրանի ԱԳՆ խոսնակ

Թեհրանն անիմաստ է համարում շարունակել բանակցությունները Վաշինգտոնի հետ Իրանի միջուկային ծրագրի շուրջ։

Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային։

 «Դուք չեք կարող խոսել բանակցությունների մասին և միևնույն ժամանակ համակարգել գործողությունները՝ թույլ տալով հարձակվել Իրանի տարածքի վրա»,-նշել է նա՝ դիմելով ԱՄՆ-ին։

ԱԳՆ խոսնակը նաև ասել է, որ իսրայելական ռեժիմին «հաջողվել է ազդել» դիվանագիտական ​​գործընթացի վրա, և Իսրայելի հարձակումը չէր լինի առանց Վաշինգտոնի թույլտվության։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել