Ավելի վաղ հայտնել էինք, որ Ահմեդաբադում Air India ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել են օդանավում գտնվող 230 ուղևորները և անձնակազմի 12 անդամները։
Լրատվամիջոցները հաղորդում են, որ հայտնաբերվել է կործանված ինքնաթիռում եղած տղամարդ, ով ողջ է մնացել։ Նա 40-ամյա Ռամեշ Վիշվաշկումարն է։ Նա նստած է եղել ինքնաթիռի դիմացը։
Տղամարդը Մեծ Բրիտանիայի քաղաքացի է։ Նրա խոսքով՝ թռիչքից 30 վայրկյան անց ուժեղ աղմուկ է լսվել, ինքնաթիռը կործանվել է։
«Երբ արթնացա, շուրջս դիեր գտա»,- պատմել է փրկվածը։
ТАСС լրատվամիջոցն էլ հղում անելով News 18-ին հայտնում է, որ Boeing 787 Dreamliner-ի կործանման պատճառ կարող էր լինել երկու շարժիչների խափանումը։
Լրատվամիջոցի տվյալներով՝ օդաչուն աղետի ազդանշան է ուղարկել ավիադիսպետչերներին այն բանից հետո, երբ երկու շարժիչներն էլ խափանվել են: