Թբիլիսիի ամենահայտնի կառույցներից մեկը կապամոնտաժվի

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Տեղեկությունն այն մասին, որ «Ռիքեի կուժերը» պետք է ապամոնտաժվեն, հաստատվել է Թբիլիսիի քաղաքապետի կողմից, փոխանցում են վրացական լրատվամիջոցները։

«Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն դրանք անվանել է աղավաղություն, հայտարարելով, որ դրանք բացարձակապես չեն համապատասխանում քաղաքային քաղաքաշինական զարգացմանը և, բացի այդ, անպետք են։

Նա նշել է․ «Դրանք անխնամ վիճակում են և վերածվել են աղբի կուտակման վայրի։ Այդ աղավաղված կառույցը պետք է ապամոնտաժվի, իսկ դրա փոխարեն պետք է իրականացվի նման մասշտաբի նոր նախագիծ»։

Հարցին՝ ինչ պետք է կառուցվի «Ռիքեի կուժերի» փոխարեն, Կալաձեն պատասխանել է, որ մանրամասները կքննարկվեն ավելի ուշ։ Նրա խոսքերով՝ հնարավոր է, հյուրանոց կառուցվի։

Հարկ է նշել, որ նախկինում «Վրացական երազանք» կուսակցության կառավարությունը մի քանի տարի շարունակ աճուրդներ էր անցկացնում, որոնցում առկա էր պայման, ըստ որի՝ «Ռիքեի կուժերի» գնորդը պարտավոր էր պայմանագրի ստորագրումից 36 ամսվա ընթացքում ամբողջությամբ գործարկել համալիրի աշխատանքը։

Նախատեսվում էր, որ այնտեղ պետք է տեղակայվեին՝

  • գինու թանգարան,
  • թվային արվեստի թանգարան,
  • տեխնոլոգիական կենտրոն,
  • ցուցահանդեսային և կոնֆերանս դահլիճներ։

Հիշեցնենք, որ 2025 թվականի հունվարին Ռիքե զբոսայգու այդ տարածքում զոհվել է 16-ամյա մի դեռահաս։ Տեղեկատվության հրապարակումից հետո Թբիլիսիի քաղաքապետարանը տարածել էր շտապ հայտարարություն, որտեղ նշվում էր, որ դեպքը տեղի է ունեցել ոչ թե զբոսայգու, այլ մասնավոր տարածքում։

Կառուցվածքը նախագծել է իտալացի ճարտարապետ Մասիմիլիանո Ֆուկսասը։ Շինարարության վրա ծախսվել է 75 միլիոն լարի, որը ավարտվել է 2012 թվականին, սակայն «Ռիքեի կուժերը» երբեք չեն շահագործվել այն բանից հետո, երբ իշխանության է եկել «Վրացական երազանք» կուսակցությունը։

Անսովոր այս շինությունն կառուցվում էր Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հովանու ներքո և նախատեսված էր, որ այն հարմարվի շրջակա միջավայրին, մասնավորապես՝ Արդարադատության տան և Խաղաղության կամրջի հետ համակցված կոմպոզիցիայի մեջ։

Սակայն շատ հանրային գործիչներ կարծում են, որ այս ֆուտուրիստական կառույցը չափազանց ծավալուն է և ոչ մի կերպ չի համադրվում հին քաղաքի համայնապատկերի հետ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել