Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը կստորագրվի հնարավորինս շուտ։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը, գրում է ТАСС լրատվական գործակալությունը։
«Կովկասում կան որոշակի դրական տեղաշարժեր: Սա Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության հայտարարությունն է բանակցությունների ավարտի և երկու երկրների միջև միջպետական փաստաթղթի տեքստի համաձայնագրի վերաբերյալ», – ասել է նա ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) խորհրդի նիստում:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հույս է հայտնել, որ փաստաթուղթը հնարավորինս շուտ կստորագրվի և ակնկալել, որ դրա իրականացումը ճանապարհ կհարթի Հարավային Կովկասում խաղաղության և կայունության համար։
ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստն անցկացվում է Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում, որը 2025 թվականին կնախագահի կազմակերպությունում: Խորհրդը նախագահում է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, որը նաև գլխավորում է ՀԱՊԿ ԽՎ-ն: Հայաստանը սառեցրել է կազմակերպությունում իր գործունեությունը և չի մասնակցում դրա շրջանակներում անցկացվող նիստերին ու միջոցառումներին։