Ջո Բայդենը՝ իր մոտ քաղցկեղի ախտորոշման մասին

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրապարակել է իր առաջին լուսանկարը քաղցկեղի ախտորոշումից հետո։

X-ում գրառման մեջ նա շնորհակալություն է հայտնել իրեն աջակցողներին։

«Քաղցկեղը մեզ բոլորիս է առնչվում։ Ինչպես շատերդ, Ջիլն ու ես հասկացել ենք, որ հենց այն տեղերում, որտեղ մենք կոտրված ենք, մենք հաճախ ամենաուժեղն ենք լինում։ Շնորհակալություն, որ ձեր սիրով և աջակցությամբ մեզ ոգևորում եք», – գրել է Բայդենը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ջո Բայդենի մոտ ախտորոշվել է շագանակագեղձի քաղցկեղի ագրեսիվ տեսակ։

Ջո Բայդենը 82 տարեկան է. ինչպես նշել է նրա մամուլի քարտուղարը, ԱՄՆ նախկին նախագահը և նրա ընտանիքը դիտարկում են բուժման տարբերակները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել