Ռուդիկ Սարխոշևը կամավոր է մեկնել՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմին մասնակցելու։
«Մեծի հետ մեծ էր, փոքրի հետ՝ փոքր։ Ինքը շատ բարի էր»․-Iravaban.net-ի «Արցախյան պատերազմի անմահ զոհերը» շարքի շրջանակներում այսպես է ամուսնուն նկարագրում կինը՝ Ռայա Սարխոշևը։
Ռուդիկ Սարխոշևի աղջկա ամուսինը ծանուցում է ստացել, որ պետք է մասնակցի պատերազմին։ Փեսային մենակ չի թողել, ասել է, որ պետք է ինքն էլ գնա։ Կինը պատմում է, որ վիճել է ամուսնու հետ։
«Ասացի՝ Ռուդիկ, դու մեծ ես, քեզ չեն տանելու։ Ասաց՝ դե կտեսնես՝ կգնամ, թե՞ չեմ գնա։ Այ կնիկ, ես չգնամ, էն մեկը չգնա, բա՞ ով է գնալու։ Ո՞վ է գնալու կռվի, ջահելները՞»,-պատմում է կինը։
Ռուդիկ Սարխոշևը զոհվել է հոկտեմբերի 10-ին։ Ընտանիքի անդամներն այդ մասին իմացել են համայնքապետից։ Հետագայում պատմել են, որ 44 հոգի ճանապարհ են ընկել, որ գան տուն, բայց թշնամու հերթական հարվածներից ողջ է մնացել 4 հոգի։
Մանրամասները՝ տեսանյութում։