Երևանում տրանսպորտից օգտվելու համար կգործի 8 տեսակի տոմս

Երևան քաղաքի հասարակական տրանսպորտից օգտվելու համար կգործի 8 տեսակի տոմս։ Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այս մասին նշվում է transport.yerevan.am կայքում։

«90 րոպե»

Այս տոմսը նախատեսված է 90 րոպեի ընթացքում օգտագործման համար՝ հնարավորություն տալով կատարել մինչև 3 ուղևորություն։

Ակտիվացման ժամկետը՝ ձեռքբերման պահից 10 օր։

«1 օր»

Այս տոմսը թույլ է տալիս կատարել մինչև 8 ուղևորություն 24 ժամվա ընթացքում։

Ակտիվացման ժամկետը՝ ձեռքբերման պահից 10 օր։

«7 օր»

Այս տոմսը թույլ է տալիս կատարել մինչև 30 ուևորություն 7 օրվա ընթացքում։

Ակտիվացման ժամկետը՝ ձեռքբերման պահից 30 օր։

«30 օր»

Այս տոմսը թույլ է տալիս կատարել անսահմանափակ թվով ուղևորություններ 30 օրվա ընթացքում։

Ակտիվացման ժամկետը՝ ձեռքբերման պահից 30 օր։

«90 օր»

Այս տոմսը թույլ է տալիս կատարել անսահմանափակ թվով ուղևորություն 90 օրվա ընթացքում։

Ակտիվացման ժամկետը՝ ձեռքբերման պահից 30 օր։

«365 օր»

Այս տոմսը թույլ է տալիս կատարել անսահմանափակ թվով ուղևորություն 365 օրվա ընթացքում։

Ակտիվացման ժամկետը՝ ձեռքբերման պահից 30 օր։

«10 ուղևորություն» (Բազմակի օգտագործման տոմս)

Այս տոմսը թույլ է տալիս կատարել 10 ուղևորություն 30 օրվա ընթացքում։

Ակտիվացման ժամկետը՝ ձեռքբերման պահից 30 օր։

«Զվարթնոց» օդանավակայան տոմս

Այս տոմսը նախատեսված է դեպի «Զվարթնոց» օդանավակայանից կամ «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Երևանի կենտրոն մեկ ուղևորություն կատարելու համար։

Օգտագործման ժամկետը՝ ձեռքբերման պահից 30 օր։

Դեռևս դեկտեմբերի 20-ին Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը հայտարարել է․ «․․․Մինչև 2025 թվականի փետրվարի 1-ը նոր փաթեթների հետ միաժամանակ կպահպանվեն մեկ երթևեկության համար նախատեսված 100 դրամանոց արժեքը՝ բացառապես էլեկտրոնային եղանակով՝ Tellcell Wallet-ով, վճարային տերմինալներով ձեռք բերված թղթային QR տոմսերով, ինչպես նաև բանկային քարտերով։

Տրոլեյբուսներից օգտվելու ժամանակ մինչև 2025 թվականի փետրվարի 1-ը ուղետոմսի 50 դրամ արժեքը կշարունակի գործել:

Մետրոյից օգտվելու ժամանակ մինչև 2025 թվականի փետրվարի 1-ը ուղետոմսի 100 դրամ արժեքը կշարունակի գործել։

Միաժամանակ նշենք, որ մետաղադրամ ընդունող սարքերը հունվարի 1-ից կապարակնքված կլինեն, այսինքն 100 դրամանոց մետաղադրամով վճարման տարբերակն ավարտվում է և անցում է կատարվում ամբողջական էլեկտրոնային վճարման:

Այս որոշումը պայմանավորված է միասնական տոմսային համակարգի անցումային շրջանը քաղաքացիների համար հնարավորին դյուրին կազմակերպելու գործընթացով։

Շատերդ հարցնում եք, ե՞րբ և ինչպե՞ս պետք է կարողանանք օգտվել այդ համակարգից:

Հունվար ամսից արդեն հնարավոր կլինի ձեռք բերել նաև տրանսպորտային քարտեր, որոնց միջոցով հնարավորություն կընձեռնվի լիցքավորել ձեր նախընտրելի տոմսային փաթեթները:

Կգործարկվի նոր կայք, որի միջոցով կստեղծվի հնարավորություն արագ և առանց դժվարությունների ձեռք բերել առցանց տոմսային փաթեթներ՝ ձեզ համար նախընտրելի տարբերակով:

Կայքում նաև հնարավորություն է լինելու ձեռք բերել արտոնյալ խմբերի համար նախատեսված փաթեթները, ինչպես նաև ծանոթանալ անվճար երթևեկելու իրավունք ունեցող անձանց խմբերին:

Հավելենք նաև, որ այս ամենի մասին շուտով հանրությանը կիրազեկվի տեղեկատվական և սոցիալական բնույթի հոլովակներով»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել